
«Թուրք պաշտոնյաները շարունակում են խեղաթյուրել Եգիպտոսում կատարվող իրական դեպքերը և մարտահրավեր են նետում եգիպտացի ժողովրդի ցանկությանը»,-ասել է նախարարը:
Եգիպոտսի դժգոհությունն առաջացել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ արեց ազատ արձակել Մուրսիին, ում դատավարությունը հետաձգվել է մինչև հունվարի 8-ը:
«Մենք հավատում ենք, որ բոլոր քաղբանտարկյալների, այդ թվում և ընտրված նախագահ Մուրսիի ազատ արձակումը, կնպաստի առաջխաղացմանը, և այդ իրականություն կդառնան երկրում երկխոսությունը ու հաշտեցման գործընթացը»,-ասված է Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանությունը տապալվեց հուլիսի 3-ին, իսկ 23 օր անց ձերբակալվեց՝ լրտեսության ու պետական դավաճանության, 2011 թվականի սկզբին հակակառավարական ցույցերի ժամանակ բանտից փախուստի դիմելու, ծայրահեղական «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ համագործակցության մեղադրանքով: Իսկ օգոստոսի 19-ին նրան մեղադրեցին նաև 2012 թվականի բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների սպանությունների և կտտանքների մեջ:
Այս ամենն առաջացրեց դաշնակից երկրի՝ Թուրքիայի վրդովմունքը: Բանը հասավ նրան, որ օգոստոսի 14-ին երկու երկրները հետ կանչեցին իրենց դեսպաններին՝ խորհրդակցելու նպատակով: Թուրք դեսպանը Կահիրե վերադարձավ սեպտեմբերին, սակայն Եգիպտոսը հայտարարեց, որ իր դեսպանը Անկարա չի վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան խառնվում է իր երկրի ներքին գործերին: