TOP նոր
» » » ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել Սիրիայի իշխանություններին ապահովել հումանիտար օգնության մուտքը Դամասկոս

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել Սիրիայի իշխանություններին ապահովել հումանիտար օգնության մուտքը Դամասկոս

19-10-2013, 12:39 Դիտումներ: Աշխարհ » Մերձավոր Արևելք
19 Հոկտեմբեր 2013, 12:39 - NovostiNK
ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել Սիրիայի իշխանություններին ապահովել հումանիտար օգնության մուտքը ԴամասկոսԱՄՆ իշխանությունները դատապարտել են Դամասկոսի արվարձանների տևական պաշարումը կառավարական զորքերի կողմից ու կոչ են արել Սիրիայի իշխանություններին ապահովել հումանիտար օգնության մուտքը Դամասկոս: Պետքարտուղարության կայքում հրապարակվել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի հայտարարությունը:
Փսակին «աննախադեպ է» համարել հաղորդագրություններն այն մասին, որ պաշարման հետևանքով, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նստավայրից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Դամասկոսում երեխաները մահանում են սովից: Այն փաստը, որ բնակիչների որոշ մասին թույլ են տվել հեռանալ պաշարված տարածքից, չի արդարացնում իշխանությունների գործողությունները, որոնք ստիպում են հազարավոր խաղաղ քաղաքացիների, որոնք դեռ պաշարման մեջ են, «սննդի, ջրի, բուժօգնության սուր կարիք զգալ», ասվում է Պետքարտուղարության հայտարարություն մեջ:
Պետքարտուղարությունը նաև պահանջել է պատասխանտավության կանչել այն մարդկանց, որոնք մեղավոր են Դամասկոսի արվարձաններում և Սիրիայում կատարված վայրագությունների համար: Ներկայումս, ըստ ԱՄՆ տվյալների, հատկապես պաշարումից տառապում են Մուդամիայի քաղաքի բնակիչները, որոնք արդեն գրեթե մեկ տարի է զրկված են առաջին անհրաժեշտության իրերից:
Ինչպես գրում է BBC News-ը, Դամասկոսի երեք արվարձաններ՝ Յարմուկը, Արևելյան Գուտան ու Մուդամիան, արդեն մի քանի ամիս է շրջափակված են կառավարական զորքերի կողմից: Մի քանի օր առաջ մահմեդական հոգևորականները թույլ տվեցին տեղի բնակիչներին սննդի մեջ օգտագործել շան, կատվի ու ավանակի միս, որոնք համարվում են անմաքուր կենդանիներ: Նման կրոնական հրահանգներ մինչ այդ արձակվել էին նաև Հոմսում ու Համայում:
2013 թվականի ամռանը սննդամթերքի կտրուկ գնաճի ֆոնի վրա Սիրիայի իշխանությունները քրեական պատասխանատվություն են սահմանել սնդդամթերքի վերավաճառքի համար:
Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Panarmenian

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS