
Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ անցյալ շաբաթ կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Աբդել Ֆաթթահ Սիսին: Պաշտոնական տվյալներով, պաշտպանության նախկին նախարարը ստացել է ձայների 96,9 տոկոսը: Նրա միակ մրցակից Համդին Սաբահին հավաքել է 2,9 տոկոս քվե: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ընտրությունները պետք է անցկացվեին երկու օրում, սակայն մասնակցության ցածր ցուցանիշների պատճառով ԿԸՀ-ն մեկ օրով երկարացրել է ժամկետը: Գեներալ Սիսին առանցքային դեր է խաղացել նախկին նախագահ, իսլամիստ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկության գործում: