TOP նոր
» » » Պատգամավորների պալատի ընդունած որոշումն ամբողջացնում է Չիլիի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը

Պատգամավորների պալատի ընդունած որոշումն ամբողջացնում է Չիլիի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը

15-04-2015, 14:06 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
Պատգամավորների պալատի ընդունած որոշումն ամբողջացնում է Չիլիի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը
15 Ապրիլ 2015, 14:06 - NovostiNK
Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ նախօրեին Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ բանաձև է ընդունել: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդմամբ, բանաձևը ցավակցություն է հայտնում հայ ժողովրդին և դատապարտում է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. իրականացված Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում Օսմանյան կայսրությունում մեկ ու կես միլիոն հայեր են սպանվել:

Բանաձևը կոչ է անում Չիլիի կառավարությանը միանալ ՄԱԿ-ի 1985թ.-ի փոքրամասնությունների նկատմամբ խտրականության կանխարգելման և պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից ընդունած որոշմանը, որն ամրագրում է տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը որպես ցեղասպանություն ու պահանջում է միջազգային հանրությունից և թուրքական կառավարությունից բարոյական փոխհատուցում:

2007թ. հունիսի 5-ին Չիլիի խորհրդարանի վերին պալատը` Սենատը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև էր ընդունել:

Չիլիի պատգամավորների պալատի սույն որոշումը ամբողջացնում է Չիլիի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS