TOP նոր
» » » Ավստրալիայի միավորված եկեղեցին պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը

Ավստրալիայի միավորված եկեղեցին պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը

21-07-2015, 15:34 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
21 Հուլիս 2015, 15:34 - NovostiNK
Ավստրալիայի միավորված եկեղեցին պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը
Ավստրալիայի միավորված եկեղեցին (United church in Australia) պաշտոնապես ճանաչել է Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցածը որպես Ցեղասպանություն:

«Նուվել դե Արմենի» պարբերականի փոխանցմամբ՝ պաշտոնական ճանաչումից հետո հոգեւորականները մեկ րոպե լռությամբ հարգել են 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը եւ կոչ արել քաղաքակիրթ աշխարհին ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Ավստրալիայի միավորված եկեղեցին հիմնադրվել է 1977թ. հունիսի 22-ին: Այն բողոքական է, Ավստրալիայում ունի ավելի քան 2500 թեմ եւ 1,065,796 հետեւորդ: Համաձայն Ավստրալիայում անցկացված վերջին մարդահամարի արդյունքների՝ Ավստրալիայի միավորված եկեղեցին հետեւորդների թվով երրորդ խոշոր կառույցն է երկրում` Կաթոլիկ եւ Անգլիական եկեղեցիներից հետո: Ավստրալիայի միավորված եկեղեցու մաս է կազմում նաեւ Սիդնեյի հայ ավետարանական եկեղեցին: Ավստրալիայի միավորված եկեղեցին համարվում է լիբերալ գաղափարախոսության կրող:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS