TOP նոր
» » » Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել

Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել

6-01-2016, 14:22 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
6 Հունվար 2016, 14:22 - NovostiNK
Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել
Կորեայի ժողովրդա-դեմոկտրատական Հանրապետությունը հայտարարել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

«Այսօր հաջող ացկացվել է ջրածնային զենքի առաջին փորձարկումը»,- հայտարարել է ԿԺԴՀ-ի կենտրոնական հեռուստաընկերության տնօրենը եթերի ժամանակ:

Նրա խոսքով, Հյուսիսային Կորեայի համար պատմական իրադարձություն է:

Լենտա.ռու կայքը գրում է, որ ԿԺԴՀ-ն խոստացել է չօգտագործել միջուկային զենք, եթե չխախտեն իր ինքնիշխանությունը:
Հունվարի 6-ին ԱՄՆ երկրաբանական ծառայությունը ԿԺԴՀ-ի տարածքում արձանագրել էր 5,1 մագինիուդով երկրաշարժ: Տարբեր աղբյուրներ նշում են, որ երկրաշարժն «արհեստական բնույթ» է ունեցել:

Սպիտակ տունը կոչ է անում Հյուսիսային Կորեային հետևել միջազգային պարտավորություններին: Սպիտակ տան Անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ չի կարող հաստատել ԿԺԴՀ-ի հայտարարությունը ջրածնային ռումբի փորձարկման վերաբերյալ, քննարկում են ԿԺԴՀ-ն կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի խախտումը: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը համապատասխան ձևով կպատասխանի Հյուսիսային Կորեայի ցանկացած պրովակացիայի:
Ճապոնիայի կառավարությունը դիվանագիտական ուղիներով բողոք է ներկայացրել ԿԺԴՀ-ի դեմ ջրածնային ռումբի փորձարկման կապակցությամբ:
Ավստրալիայի ԱԳՆ-ն շատ խիստ քննադատել է հյուսիսկորեական ռեժիմի վտանգավոր քայլերը:
Փարիզը նույնպես քննադատում է ԿԺԴՀ-ի կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի «անթույլատրելի խախտումը», կոչ է անում միջազգային հանրության կոշտ արձագանքել:
Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել խիստ պատժամիջոցներ կիրառել Հարավային Կորեայի նկատմամբ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր անցկացնելու է արտակարգ հանդիպում Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբ փորձարկելու վերաբերյալ արած հայտարարության կապակցությամբ: Հայտնի է դարձել, որ հանդիպումը կազմակերպելու նախաձեռնողներն են ԱՄՆ-ը և Ճապոնիան :

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS