TOP նոր
» » » Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ

Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ

23-01-2017, 12:30 Դիտումներ: Այլ տարածաշրջաններ , Սփյուռք
23 Հունվար 2017, 12:30 - NovostiNK
Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ

Գլեդիս Բերեջիկլյանը հունվարի 23-ին միաձայն ընտրվել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում՝ դառնալով Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետը: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը:

Լիբերալ կուսակցության կողմից հրավիրած հանդիպումը տևել է 15 րոպե: Բացի Գլեդիս Բերեջիկլյանին կուսակցության առաջնորդ ընտրելուց, նրա տեղակալ է ընտրվել ֆինանսների նախարար Դոմինիկ Պերոտետը: Հավանաբար, Բերեջիկլյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 23-ի երեկոյան`Կառավարության տանը կայանալիք միջոցառման ժամանակ:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Մայք Բերդը որոշել էր անձնական պատճառներով հեռանալ քաղաքականությունից: Հեռանալուց առաջ վարչապետ Մայք Բերդը այդ պաշտոնում իր աջակցությունն է հայտնել հայուհի Գլեդիս Բերեջիկյանին: Նա վստահեցնում է, որ Գլեդիսը հիանալի վարչապետ կլինի, որի շնորհիվ Ուելսը կունենա կայուն առաջընթաց: Դրա մասին են վկայում նաև նախարարի պաշտոնում նրա ունեցած մեծ հաջողությունները: Տեղի քաղաքական գործիչները համոզված են, որ Գլեդիսը որպես վարչապետ կզարմացնի բոլորին:

Ի տարբերություն մի շարք բարձրաստիճան հայերի՝ Բերեջիկլյանը հրաժարվել է փոխել իր ազգանունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS