TOP նոր
» » » Հյուսիսային Կորեայում նշում են Կիմ Չեն Ինի ՝գերագույն հրամանատարի պաշտոնում նշանակման երկրորդ տարելիցը

Հյուսիսային Կորեայում նշում են Կիմ Չեն Ինի ՝գերագույն հրամանատարի պաշտոնում նշանակման երկրորդ տարելիցը

29-12-2013, 12:46 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
29 Դեկտեմբեր 2013, 12:46 - NovostiNK
Հյուսիսային Կորեայում նշում են Կիմ Չեն Ինի ՝գերագույն հրամանատարի պաշտոնում նշանակման երկրորդ տարելիցըՀյուսիսային Կորեայում սկսվել են Կիմ Չեն Ինի ՝գերագույն հրամանատարի պաշտոնում նշանակման երկրորդ տարելիցին նվիրված տոնակատարությունները:

«Կիմ Չեն Ինը վեհ անհատականություն է, փայլուն հրամանատար, ով Հյուսիսային Կորեան վերածել է էլիտար զինված ուժերի և հակառակորդի հետ առճակատման պայմաններում վստահորեն տանում է երկիրը դեպի հաղթանակ»,- ասվում է նրա մասին ելույթներում:

Ինչպես նաև ընդգծվել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կորեացի զինվորներին շրջապատել է հայրական հոգատարությամբ, հայտնում է ITAR-TASS-ը:

Հյուսիսային Կորեայի մամուլը Կիմ Չեն Ինին անվանել է «պողպատե կամք ունեցող» հրամանատար, ով ապահովում է երկրի, հեղափոխության և սոցիալիզմի պաշտպանությունը:

Նա գլխավոր հրաանատարի պաշտոնում նշանակվել է 2011-ի դեկտեմբերի 30-ին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS