TOP նոր
» » » Տոկիոն մտավախություն ունի, որ Հյուսիսային Կորեան անսպասելի գործողություններ կսկսի 2014-ին

Տոկիոն մտավախություն ունի, որ Հյուսիսային Կորեան անսպասելի գործողություններ կսկսի 2014-ին

30-12-2013, 14:43 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
Տոկիոն մտավախություն ունի, որ Հյուսիսային Կորեան անսպասելի գործողություններ կսկսի 2014-ին
30 Դեկտեմբեր 2013, 14:43 - NovostiNK
Ճապոնիայի կառավարությունը հույս ունի, որ 2014թ. Հյուսիսային Կորեան կարող է դիմել գործողությունների, որոնք լի են Կորեական թերակղզում լարվածությունը մեծացնելու վտանգով: Տոկիոյում այս կապակցությամբ ծայրահեղ լուրջ են ընդունելԿիմ Չեն Ինի՝ վերջերս արձակած հրամանը, որը նախատեսում է բարձրացնել զինված ուժերի մարտունակությունը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով չապոնական հեռուստատեսությանը:

«Ճապոնիայի կառավարությունում կարծում են, որ այժմ մեծացել է ռազմական սադրանքների վտանգը»,- նշվում է հեռուստատեսության հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ հունվարի 8-ին նշվելու է Կիմ Չեն Ինի ծննդյան օրը, իսկ փետրվարին` նրա հոր` Կիմ Չեն Իրի ծննդյան օրը, որը մահացել է 2011թ.:

Տոկիոն չի բացառում, որ Փխենյանը կարող է անսպասելի ակցիաներ իրականացնել այս կապակցությամբ:

Կորեայի Հանրապետության նախարար Ռյու Գիլ Չժեն իր հերթին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայում ընթանում է իշխող էլիտայի զտում երկրի առաջնորդի ազգականի մահապատժից հետո:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS