TOP նոր
» » » Չինացի փոքրիկը մկրատով կտրատել է ծնողների` տարիների ընթացքում կուտակած փողերը

Չինացի փոքրիկը մկրատով կտրատել է ծնողների` տարիների ընթացքում կուտակած փողերը

4-01-2014, 11:59 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
4 Հունվար 2014, 11:59 - NovostiNK
Չինացի փոքրիկը մկրատով կտրատել է ծնողների` տարիների ընթացքում կուտակած փողերըԴեպքը տեղի է ունեցել արեւմտյան Չինաստանի Շաանխի գավառում: 4-ամյա չինացի փոքրիկ տղան իր ծնողների թույլտվությամբ սովորություն ուներ պատառոտել եւ մկրատով կտրատել տանը չօգտագործվող հին գրքերը եւ ամսագրերը: Բայց այդ անվնաս թվացող խաղը շատ թանկ արժեցավ ծնողների վրա:

Հետաքրքրասեր փոքրիկը սենյակի մահճակալի տակ հայտնաբերում է արկղիկ, իսկ մեջը կանխիկ փող՝ մոտ 5 հզր դոլարի չափով, եւ սովորության համաձայն նա սկսում է կտրատել դրանք:

«Մենք չէինք անհանգստանում, երբ նա կտրատում էր տանը եղած հին գրքերը, եւ ես մտածեցի, որ նրան թողել եմ իր գրքերի հետ խաղալով եւ զբաղված էի խոհանոցում»,- ասում է մայրը՝ 28-ամյա Լիու Ֆան:

Փողերով լի արկղը, որի պարունակությունը փոքրիկը, սովորության համաձայն, մանր կտորների էր վերածել, ծնողների՝ տարիների ընթացքում կուտակած խնայողություններն են եղել:
Չինացի փոքրիկը մկրատով կտրատել է ծնողների` տարիների ընթացքում կուտակած փողերը
Ընտանիքը նոր տարում պատրաստվում էր այդ գումարով բնակարան ձեռք բերել, եւ բարեբախտաբար, տեղական բանկերից մեկը համաձայնել է փոխանակել վնասված թղթադրամները նորերով: Ծնողներին մնում է կատարել ծանր աշխատանք՝ փողերի կտրատած մասերը համապատասխանեցնել իրար եւ ներկայացնել բանկ նորերը ստանալու համար:

Իսկ մայրն այսուհետ պատրաստվում է վերջ դնելու իր որդու «վնասակար» սովորույթին: «Ես հասկացա, որ դա այնքան էլ խելամիտ զբաղմունք չէ՝ կտրատել գրքերը»,- ասել է նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS