TOP նոր
» » » ԿԺԴՀ-ի գաղափարախոսությունը նույնն է մնում. Կիմ Չեն Ին

ԿԺԴՀ-ի գաղափարախոսությունը նույնն է մնում. Կիմ Չեն Ին

4-01-2014, 19:53 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
4 Հունվար 2014, 19:53 - NovostiNK
ԿԺԴՀ-ի գաղափարախոսությունը նույնն է մնում. Կիմ Չեն ԻնԿիմ Չեն Ինն իր ամանորյա ուղերձում Հյուսիսային Կորեայի ժողովրդին սոցիալիզմի կառուցման գաղափարաքաղաքական դիրքորոշումն ամրապնդելու կոչ է արել: Այս մասին գրում է Interfax-ը:

«Գաղափարաքաղաքական դիրքորոշումը վճռորոշ նշանակություն ունի, որից էլ կախված է սոցիալիզմի համար պայքարի արդյունքը: Հեղափոխական շարքերում գաղափարաքաղաքական հարաբերությունների ամրապնդումը մեզ համար ամենակարևոր խնդիրն է»,-հայտարարել է Կիմ Չեն Ինը:

«Նախորդ տարվա պայքարում մենք առանց ակնկարկի ցույց տվեցինք, որ մեր գաղափարները, մեր ուժը, գործունեության մեր ոճը ամենալավն են, և ոչինչ չի կարող կասեցնել մեր սուրբ գործի ընթացքը, որն առաջ է շարժվում դեպի փառահեղ գաղափարներ և նպատակներ»,-ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը:

Կիմ Չեն Ինը հիշեցրել է նաև, որ նախորդ տարի Կորեայի Աշխատավորական կուսակցությունը «վճռական քայլեր է ձեռնարկել` խմբավորումներ ստեղծողների նկատմամբ»:[left][/left]

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS