TOP նոր
» » » Մեքսիկայի բանտում փոխհրաձգության հետևանքով 9 մարդ է զոհվել

Մեքսիկայի բանտում փոխհրաձգության հետևանքով 9 մարդ է զոհվել

4-01-2014, 20:43 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
4 Հունվար 2014, 20:43 - NovostiNK
Մեքսիկայի բանտում փոխհրաձգության հետևանքով 9 մարդ է զոհվելՄեքսիկայի Գուերրերո նահանգի Իգուալայի բանտում փոխհրաձգության հետևանքով 9 մարդ է զոհվել։

BBC-ի փոխանցմամբ՝ հրազենով զինված 6 անձինք, ներկայանալով իբրև դատապարտյալի հանձնող պաշտոնյաներ, ներթափանցել են բանտի տարածք և կրակ բացել մի խումբ բանտարկյալների ուղղությամբ՝ սպանելով նրանցից 4-ին։ Այնուհետև նրանք կրակն ուղղել են անվտանգության աշտարակի վրա գտնվող պահակախմբի վրա, որը, սակայն, պատասխան կրակով սպանել է հանցախմբի անդամներից 5-ին։ Հանցախմբի վեցերորդ անդամը և ժամապահներից մեկը վիրավորվել են։

Ըստ տեղական իշխանությունների՝ սպանված դատապարտյալները պատիժ էին կրում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մարդկանց առևանգման համար։

Հարձակման շարժառիթները դեռևս պարզված չեն, սակայն, ինչպես նշում է BBC-ն, թմրադեղերի թրաֆիքինգով զբաղվող հանցախմբերի միջև բախումներ հաճախ են տեղի ունենում Մեքսիկայի բանտերում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS