TOP նոր
» » » Կիմ Չեն Ինի հորեղբոր կինը ինքնասպան է եղել

Կիմ Չեն Ինի հորեղբոր կինը ինքնասպան է եղել

6-01-2014, 15:41 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
6 Հունվար 2014, 15:41 - NovostiNK
Կիմ Չեն Ինի հորեղբոր կինը ինքնասպան է եղելՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հորեղբոր կինն ինքնասպան է եղել: Այս մասին գրում է հարավկորեական «Չոսոն Իլբո» հրատարակչությունը` հղում կատարելով կառավարությունում սեփական իրազեկ աղբյուրին:

Նման հայտարարությունների համար հիմք է հանդիսացել այն, որ Կիմ Հեն Խին երկար ժամանակ է չի հայտնվում հանրության առջև: Թերթի աղբյուրը նաև ենթադրել է, որ ԿԺԴՀ-ի ղեկավարի հորեղբոր կինը ինքնասպան չի եղել, այլ մահացել է սրտի կաթվածից: Հարավկորեական հետախուզության անանուն ներկայացուցիչը պատմել է, որ գերատեսչությունը փորձում է բացահայտել, թե արդյոք Կիմ Հեն Խին չի մեկնել արտասահման բուժվելու:

Պաշտոնական Փհենյանը ոչ մի կերպ չի մեկնաբանում մամուլում հայտնված այս լուրերը, գրում է lenta.ru-ն:

Վերջին անգամ Կիմ Չեն Ինի հորեղբոր կնոջը տեսել են սեպտեմբեր ամսին: ԶԼՄ-ներում ընդգծում են, որ Կիմ Հեն Խին ամուսնու մահապատժից հետո պահպանել է իր պաշտոնը: Սակայն դրանից հետո նա չի հայտնվել հանրության առջև:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, չինական պետական Wen Wei Po թերթը հրապարակել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի հորեղբոր մահապատժի մանրամասները նկարագրող հոդված: Հրատարակչությունը գրում է, որ Չան Սոն Թհեկին ողջ-ողջ կերակրել են շներին: Նման կերպ են վարվել նաև նույն գործով մյուս դատապարտյալների հետ: Wen Wei Po-ի տվյալներով` մեղադրյալներին մերկացրել են ու նետել են 120 շների առջև, որոնց մինչ այդ 3 օր չեն կերակրել: Մահապատժի գործընթացը տևել է շուրջ մեկ ժամ, և այն իրականացվել է հարյուրավոր հյուսիսկորեացի պաշտոնյաների աչքի առջև:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS