TOP նոր
» » » Կիմ Չեն Ինի հորեղբորը շներին կերակրելու լուրերը սոցկայքում արված հումորային գրառման արդյունք են

Կիմ Չեն Ինի հորեղբորը շներին կերակրելու լուրերը սոցկայքում արված հումորային գրառման արդյունք են

7-01-2014, 09:34 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
7 Հունվար 2014, 09:34 - NovostiNK
Կիմ Չեն Ինի հորեղբորը շներին կերակրելու լուրերը սոցկայքում արված հումորային գրառման արդյունք ենԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե Կիմ Չեն Ինի հորեղբորը մահապատժի են ենթարկել` նետելով 120 սոված շների առջև, հայտնվել է շնորհիվ կատակի, որը հրապարակվել է չինական միկրոբլոգերից մեկում: ԶԼՄ-ները հյուսիսկորեացի առաջնորդին ներկայացրել են որպես արնախում և անկանխատեսելի բռնապետի, ով իր թշնամիներին սոված շներին է կերակրում:

Պաշտոնական Փհենյանը հաստատել է, որ Կիմ Չեն Ինի հորեղբայրը` 67-ամյա Չան Սոն Թհեկը, իսկապես զրկվել է իր բոլոր բարձր պաշտոններից և 2013 թվականի դեկտեմբեր ամսին մահապատժի ենթարկվել: Հաղորդվում է, որ նրան գնդակահարել են պետությանը դավաճանելու մեղադրանքով: Սակայն դրա հետ մեկտեղ վարկած առաջ քաշվեց, որ Չան Սոն Թհեկը` նախկինում ԿԺԴՀ-ում ազդեցիկ մարդկանցից մեկը, մահապատժի է ենթարկվել առավել դաժան մեթոդով:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս վարկածը տարածվել է Tencent Weibo սոցկայքում («Թվիթթերի» անալոգով չինական սոցկայք) հայտնված հումորային գրառումից: Գրառումը, որից ամեն ինչ սկսվել է, հայտնվել է դեկտեմբերի 11-ին, այսինքն Չան Սոն Թհեկի գնդակահարությունից մեկ օր առաջ: Գրառման մեջ հաղորդվում էր, որ պաշտոնյային և նրա 5 օգնականներին կերակրել են 120 սոված շների: Այդ գրառումը հավաքել է 290 հազար դիտում: Այն հրապարակել էր Չինաստանում հանրահայտ Փհենյան մականունով ծերուկը:

Wen Wei Po հոնկոնգյան թերթը հրապարակել է այդ տեղեկությունը, սակայն չի նշել, որ այդ հաղորդագրությունն առաջին անգամ կատակի տեսքով տեղադրվել է սոցկայքում:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, չինական պետական Wen Wei Po թերթը հրապարակել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի հորեղբոր մահապատժի մանրամասները նկարագրող հոդված, փոխանցում է rosbalt.ru-ն` հղում կատարելով The Independent-ին:

Ինչպես գրում է հրատարակչությունը, Չան Սոն Թհեկին ողջ-ողջ կերակրել են շներին: Նման կերպ են վարվել նաև նույն գործով մյուս դատապարտյալների հետ: Wen Wei Po-ի տվյալներով` մեղադրյալներին մերկացրել են ու նետել են 120 շների առջև, որոնց մինչ այդ 3 օր չեն կերակրել: Մահապատժի գործընթացը տևել է շուրջ մեկ ժամ, և այն իրականացվել է հարյուրավոր հյուսիսկորեացի պաշտոնյաների աչքի առջև:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS