TOP նոր
» » » Չինաստանը կխստացնի պատիժը նրանց հանդեպ, ովքեր պարտադրում են կանանց աբորտներ անել հղիության ուշ շրջանում

Չինաստանը կխստացնի պատիժը նրանց հանդեպ, ովքեր պարտադրում են կանանց աբորտներ անել հղիության ուշ շրջանում

7-01-2014, 19:40 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
7 Հունվար 2014, 19:40 - NovostiNK
Չինաստանը կխստացնի պատիժը նրանց հանդեպ, ովքեր պարտադրում են կանանց աբորտներ անել հղիության ուշ շրջանումՉինական իշխանությունները մտադիր են խստացնել պատիժը նրանց համար, ովքեր պարտադրում են կանանց աբորտներ անել հղիության ուշ շրջանում՝ ելնելով երկրում 1 երեխայի ծնելիության քաղաքականության դրույթներից:

Ինչպես «Սինհուային» հայտնել է Չինաստանի առողջապահության ազգային գործակալության ներկայացուցիչը, կոշտ մեթոդները, որոնք հանուն գործող կանոնների պահպանման կիրառվում են կանանց նկատմամբ, խստիվ արգելվում են:

Ընդ որում՝ պաշտոնյաները չեն հստակեցնում, թե մինչև որ ժամկետը կինը կարող է դիմել աբորտի:

Իրավապաշտպանները մեկ անգամ չէ, որ նշել են՝ կանայք հաճախ ստիպված են արհեստականորեն ընդհատել հղիությունը ուշ փուլում:

Դեկտեմբերի վերջին չինացի օրենսդիրները որոշեցին փոքր-ինչ մեղմել «մեկ ընտանիք, մեկ երեխա» քաղաքականության պահանջները:

Ներկայում ընտանիքը կարող է ունենալ 2 երեխա այն դեպքում, եթե հայրն ու մայրը եղել են իրենց ծնողների միակ զավակը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS