TOP նոր
» » » 2014թ. Չինաստանը էլեկտրացանցերի ստեղծման վրա կծախսի շուրջ 63 միլիարդ դոլար

2014թ. Չինաստանը էլեկտրացանցերի ստեղծման վրա կծախսի շուրջ 63 միլիարդ դոլար

8-01-2014, 16:59 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
8 Հունվար 2014, 16:59 - NovostiNK
2014թ. Չինաստանը էլեկտրացանցերի ստեղծման վրա կծախսի շուրջ 63 միլիարդ դոլարՉինաստանի կառավարությունն այս տարի շուրջ 63 միլիարդ դոլար կծախսի էլեկտրացանցերի ստեղծման վրա, ինչը 13%-ով շատ է նախորդ տարվա համեմատ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:

Հաղորդվում է, որ նախկինում այս ցուցանիշը չի գերազանցել 4%-ը:

ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն՝ ներդրումների ծավալի մեծացումը զգալիորեն գերազանցել է շուկայի ակնկալիքները: Դա համապատասխանում է համապատասխան սարքեր արտադրողների շահերին:

Ինչպես նշում են փորձագետները, ֆինանսավորման ծավալների զգալի մեծացումը պայմանավորված է գյուղերի էլեկտրիֆիկացման և 30 քաղաքներում էլեկտրաէներգիայի մատակարարման օպտիմալացման անհրաժեշտության հետ:

Ներկայում Չինաստանում մշտական հիմունքով էլեկտրաէներգիա ունի 1.1 միլիարդ մարդ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS