TOP նոր
» » » Թռչնի գրիպը կրկին գլուխ է բարձրացնում` Կանադայում գրանցվել է վիրուսից մահվան առաջին դեպքը

Թռչնի գրիպը կրկին գլուխ է բարձրացնում` Կանադայում գրանցվել է վիրուսից մահվան առաջին դեպքը

9-01-2014, 10:26 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
9 Հունվար 2014, 10:26 - NovostiNK
Թռչնի գրիպը կրկին գլուխ է բարձրացնում` Կանադայում գրանցվել է վիրուսից մահվան առաջին դեպքըՀյուսիսային Ամերիկայում գրանցվել է H5N1 թռչնի գրիպից մահվան առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է ВВС-ն, տղամարդը, ով վիրուսից մահացել է հունվարի 3-ին, ապրել է Կանադայի Ալբերտա նահանգում և վերջերս մեկնել էր Պեկին: Գրիպի առաջին նախանշանները նրա մոտ հայտնաբերվել են դեկտեմբերի վերջին` Պեկինից Վանկուվեր թռիչքի ժամանակ:

Կանադայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ սա մասնակի դեպք է և բնակչության համար ընդհանուր առմամբ վտանգ չի ներկայացնում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` 2003-ից 2013 թվականին 15 երկրներում գրանցվել է 649 H5N1 վիրուսով հիվանդացման դեպք, 384 մարդ մահացել է:

Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսին հաղորդվել է, որ Հոնկոնգում 17 մարդ հոսպիտալացվել է թռչնագրիպի կասկածով: Վիրուսը հաստատվել էր երկու անձանց մոտ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS