TOP նոր
» » » Արգենտինայում կայծակի հարվածից զոհվել է 3, տուժել 22 մարդ

Արգենտինայում կայծակի հարվածից զոհվել է 3, տուժել 22 մարդ

10-01-2014, 10:32 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
10 Հունվար 2014, 10:32 - NovostiNK
Արգենտինայում կայծակի հարվածից զոհվել է 3, տուժել 22 մարդԱրգենտինայի առողջարանային գոտիներից մեկում կայծակի հարվածից զոհվել է 3 մարդ, տուժել՝ 22-ը: Այս մասին հայտնել են բուժհաստատությունների ներկայացուցիչները՝ փոխանցում է RIA Novosti-ն:

Դեպքը տեղի է ունեցել Բուենոս Այրես նահանգի ատլանտյան ափին գտնվող Վիլա Հեսել առողջարանային քաղաքի «Աֆրիկա» լողափին: Ականատեսների վկայությամբ՝ ամպրոպի ժամանակ լողափը գերբեռնված է եղել մարդկանցով: Բոլոր զոհերն ու տուժածները գտնվել են ավազին տեղադրված հովանոցներից մեկի տակ:

Զոհերից երկուսը տղամարդ են, մեկը՝ կին: Տուժածների շարքում կա 7 անչափահաս: Երկու կանայք ուժգին այրվածքներ են ստացել և գտնվում են կոմայի մեջ: Ավելի վաղ հաղորդվել է 15 տուժածի մասին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS