TOP նոր
» » » Հարավային Կորեան սպառնացել է Հյուսիսային Կորեային «դաժան հատուցմամբ» ռազմական սադրանքների դեպքում

Հարավային Կորեան սպառնացել է Հյուսիսային Կորեային «դաժան հատուցմամբ» ռազմական սադրանքների դեպքում

16-01-2014, 11:39 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
16 Հունվար 2014, 11:39 - NovostiNK
Հարավային Կորեան սպառնացել է Հյուսիսային Կորեային «դաժան հատուցմամբ» ռազմական սադրանքների դեպքումՀարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը սպառնացել է Պխենյանին հզոր պատասխան հարված հասցնել սադրանքների դեպքում։ Այս մասին, «ИТАР–ТАСС»–ի փոխանցմամբ, Սեուլում մամլո ասուլիսին հայտարարել է Հարավային Կորեայի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։
«Մեր հատուցումը կլինի արագ և դաժան»,–հայտարարել է նա։ Գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ–ի ու Հարավային Կորեայի միջև զորավարժությունների դադարեցման Հյուսիսային Կորեայի պահանջները չեն իրականացվելու։
Ամենամյա զորավարժությունների հետևանքով տարածաշրջանում իրավիճակը սրվում է։ Վաշինգտոնը, Սեուլը և Տոկիոն կարծում են՝ զորավարժանքների անցկացմանը հակազդելու համար Պխենյանը կարող է կտրուկ քայլերի գնալ՝ բալիստիկ հրթիռներ բաց թողնել կամ էլ նոր միջուկային փորձարկում իրականացնել։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS