TOP նոր
» » » Կանադան 15 մլն դոլար կհատկացնի Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման համար

Կանադան 15 մլն դոլար կհատկացնի Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման համար

25-01-2014, 12:54 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
25 Հունվար 2014, 12:54 - NovostiNK
Կանադան 15 մլն դոլար կհատկացնի Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման համարԿանադայի վարչապետ Ստիվեն Հարփերը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է աջակցել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման միջազգային աշխատանքներին: Այս մասին ասվում է Կանադայի վարչապետի պաշտոնական կայքում:

Աջակցությունը ցուցաբերվելու է Կանադայի Համաշխարհային գործընկերության ծրագրի միջոցով և ուղղվելու է ՔԶԱԿ-ի` քիմիական զենքի ոչնչացման հիմնադրամին, որը ստեղծվել էր Սիրիայի օրգանական և անօրգանական թունաքիմիկատները ոչնչացնելու աշխատանքները ֆինանսավորելու համար: Լրացուցիչ օգնություն է ցուցաբերվելու ԱՄՆ պաշտպանության նախարարությանը:

«Սիրիայի քաղաքացիների դեմ քիմիական զենքի կիրառումը ոճրագործություն էր, որը չպետք է թույլ տալ, որ կրկնվի: Կանադան պատրաստ է միանալ միջազգային հանրությանը և օգնել ոչնչացնել Սիրիայի քիմիական զենքի պաշարները: Ես բարձր եմ գնահատում ՔԶԱԿ-ի գործունեությունը, որի տեսուչները իրենց պարտականություններն են իրականացնում Սիրիայի ծանր ճգնաժամային պայմաններում»-ասել է Կանադայի վարչապետը:

Հատկացվող գումարից 10 մլն դոլարը ուղղվելու է հիմնադրամին, իսկ մնացած 5 մլն դոլարը` ԱՄՆ պաշտպանության նախարարությանը, որը քիմիական զենքը դուրս բերելու համար տրամադրել է իր Cape Ray նավը: Նավի վրա նախատեսվում է ոչնչացնել 500 տոննա թունաքիմիակատ:

2013 թվականի սկզբին Օտտավան ՄԱԿ-ին հատկացրեց 2 մլն դոլար` Սիրիայում քիմիական զենքի դեպքերը հետաքննելու համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS