TOP նոր
» » » ԶԼՄ-ները գրում են ԿԺԴՀ-ի առաջնորդի հորեղբոր բոլոր հարազատների մահապատժի մասին

ԶԼՄ-ները գրում են ԿԺԴՀ-ի առաջնորդի հորեղբոր բոլոր հարազատների մահապատժի մասին

26-01-2014, 11:11 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
26 Հունվար 2014, 11:11 - NovostiNK
ԶԼՄ-ները գրում են ԿԺԴՀ-ի առաջնորդի հորեղբոր բոլոր հարազատների մահապատժի մասինԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի մահապատժի ենթարկված հորեղբոր` Չան Սոն Թհեկի բոլոր հարազատները ևս մահապատժի են ենթարկվել: Այս մասին հունվարի 26-ին հաղորդել է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը` հղում կատարելով «բազմաթիվ աղբյուրների»:

Մահապատժի են ենթարկվել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հորեղբոր ավագ քույր Չան Գե Սուն և նրա ամուսինը, Կուբայի ԿԺԴՀ-ի դեսպան Չոն Են Չժին, Չան Սոն Թհեկի եղբորորդի Չան Են Չհոլը, ով զբաղեցրել է Մալազիայում ԿԺԴՀ դեսպանի պաշտոնը, ինչպես նաև նրա երկու 20-ամյա որդիները: Բացի այդ, մահապատժի են ենթարկվել նրա բոլոր անչափահաս երեխաներն ու թոռները:

Գործակալության տեղեկությունների համաձայն` Չան Սոն Թհեկի որոշ հարազատներ, ովքեր հրաժարվել են լքել իրենց տները, սպանվել են անմիջապես հարևանների աչքի առջև:

Միևնույն ժամանակ, կանայք, ովքեր չեն հանդիսանում Չան Սոն Թհեկի արյունակցական հարազատը, այլ եղել են նրա հարազատների կանայք, խուսափել են մահից և իրենց երեխաների հետ արտաքսվել են հեռավոր գյուղեր:

Հիշեցնենք, որ Չան Սոն Թհեկի մահապատժի մասին պաշտոնապես հայտարարվել է դեկտեմբերի 12-ին: Նրան մեղադրել են անբարո կյանք վարելու և պետական միջոցների յուրացման մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS