TOP նոր
» » » Սաուդցին իր ականջում հայտնաբերել է 20 տարվա վաղեմության դպրոցական հուշաթերթիկ

Սաուդցին իր ականջում հայտնաբերել է 20 տարվա վաղեմության դպրոցական հուշաթերթիկ

10-02-2014, 14:18 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
10 Փետրվար 2014, 14:18 - NovostiNK
Սաուդցին իր ականջում հայտնաբերել է 20 տարվա վաղեմության դպրոցական հուշաթերթիկՍաուդյան Արաբիայի բնակիչը ստիպված է եղել դիմել բժշկի՝ ականջում տանջալի ցավերի պատճառով: Տղամարդն ապշել է, երբ բժիշկը գործիքի միջոցով դուրս է բերել թղթի մի կտոր:

Ինչպես պարզվել է՝ այն դպրոցական հուշաթերթիկ է, որը մարդն օգտագործել է դպրոցի ավարտական քննությունների ժամանակ:

Al Jazirah Daily-ի փոխանցմամբ՝ սաուդցին տարիներ առաջ ավարտել է համալսարանը, ամուսնացել, մի քանի երեխաների հայր դարձել: Այդ ամբողջ ընթացքում նա ոչ մի անգամ չի հիշել, որ իր ականջում դպրոցական ժամանակներից ի վեր օտար մարմին կա:

Նա չի հպարտացել իր արարքով և կոչ է արել իր երեխաներին՝ երբեք չխաբել ուսուցիչներին: Նշենք, որ ականջի ցավերի պատճառ էր դարձել օտիտը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS