TOP նոր
» » » Ճապոնուհիները քաղաքապետի դեմ են դուրս եկել

Ճապոնուհիները քաղաքապետի դեմ են դուրս եկել

10-02-2014, 15:52 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
Ճապոնուհիները քաղաքապետի դեմ են դուրս եկել
10 Փետրվար 2014, 15:52 - NovostiNK
Ճապոնուհիները դժգոհ են Տոկիոյի նոր քաղաքապետից և ընդդեմ նրա՝ «սեքս–գործադուլ» են հայտարարել։ Կանայք որոշել են վրեժ լուծել Յոիտի Մասուդզոեի օգտին քվեարկած տղամարդկանցից, ով դեռևս 1989թ.՝ առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարար եղած ժամանակ, հայտարարել էր որ, կանայք կառավարությունում տեղ չունեն։
Տղամարդկանց համար նախատեսված ամսագրին տված հարցազրույցում նա համոզմունք էր հայտնել, որ կրիտիկական օրերին կանայք կարող են սթափ չլինել։
«Դաշտանի ժամանակ կանայք աննորմալ են դառնում։ Այդ ժամանակ նրանց չարժե վստահել կարևոր որոշումներ կայացնելը, օրինակ՝ արժե՞ պատերազմ սկսել, թե ոչ»,–հայտարարել էր Մասուդզոեն։
Այժմ կանայք, «սեքս–գործադուլ»–ի շրջանակներում, հրաժարվում են սեռական հարաբերություն ունենալ այն տղամարդկանց հետ, ովքեր քաղաքապետին ձայն են տվել։ Բողոքի գործողությանը մի քանի հազար կին է միացել։
Տոկիոյի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 9–ին։ 16 թեկնածուներից հաղթող է ճանաչվել 65-ամյա Մասուդզոեն՝ հավաքելով 2 մլն ձայն (30%)։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS