TOP նոր
» » » Ճապոնիայում ձյան առատ տեղումները 3 մարդու կյանք են խլել. կա ավելի քան 850 վիրավոր

Ճապոնիայում ձյան առատ տեղումները 3 մարդու կյանք են խլել. կա ավելի քան 850 վիրավոր

15-02-2014, 10:04 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
15 Փետրվար 2014, 10:04 - NovostiNK
Ճապոնիայում ձյան առատ տեղումները 3 մարդու կյանք են խլել. կա ավելի քան 850 վիրավորՃապոնիայի տարածքի մեծ մասն իրենց իշխանության տակ առած ձյան առատ տեղումները դարձել են 3 մարդու մահվան պատճառ: Ավելի քան 850 մարդ վնասվածքներ են ստացել: Երկրում շուրջ 500 ավիաչվերթ չեղյալ է հայտարարվել:

Տեղումներն առանց էլեկտրականության են թողել 8 պրեֆեկտուրաների շուրջ 200 հազար ընտանիքի: Խոշոր խափանումներ են առաջացել Ճապոնիայի տրանսպորտային համակարգի աշխատանքում: Երկաթուղային հաղորդակցությունն իրականացվում է մեծ ուշացումներով: Փակ են երկրի հիմնական ավտոճանապարհները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Ազգային օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է, որ ուժեղ տեղումները կշարունակվեն այսօրվա ընթացքում, և բնակիչներին կոչ է արել առանց անհրաժեշտության դուրս չգալ տանից:

Անցած հանգստյան օրերին Ճապոնիայի կենտրոնական մասում արդեն ձյան առատ տեղումների պատճառով ստացած վնասվածքներից 13 մարդ է մահացել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS