TOP նոր
» » » Ուզբեկստանում ձերբակալել են Գյուլնարա Կարիմովայի որոշ մերձավորների, որոնց թվում կա նաև հայ

Ուզբեկստանում ձերբակալել են Գյուլնարա Կարիմովայի որոշ մերձավորների, որոնց թվում կա նաև հայ

18-02-2014, 11:47 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
18 Փետրվար 2014, 11:47 - NovostiNK
Ուզբեկստանում ձերբակալել են Գյուլնարա Կարիմովայի որոշ մերձավորների, որոնց թվում կա նաև հայՈւզբեկստանի նախագահի դուստր Գյուլնարա Կարիմովայի շրջապատից մի քանի մարդիկ երեկ բերման են ենթարկվել երկրի գլխավոր դատախազություն, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները` հղում կատարելով գերատեսչության մամլո ծառայությանը:

Մասնավորապես ԶԼՄ-ներում շրջանառվում են Ռուստամ Մադումարովի, Գայանե Ավագյանի և Եկատերինա Կլյուևայի անունները, ովքեր համարվում են «Կարիմովայի մտերիմ գործընկերներ»: Պարզաբանվում է, որ բոլոր նրանք ձերբակալվել են Terra Group, Prime Media, Gamma Promotion և այլ ընկերությունների դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդ բոլոր ընկերությունները մեղադրվում են հարկեր չվճարելու մեջ:

Հավելենք, որ անցած տարվա նոյեմբեր ամսին լրատվամիջոցները գրեցին, թե իբրև թե Տաշկենտում ձերբակալել են հենց Կարիմովային, սակայն վերջինս Թվիթթերում հերքել է այս լուրը` պարզաբանելով, որ եղել է ոստիկանության բաժանմունքում, որպեսզի աջակցի «Ապագայի ձայն» երիտասարդական շարժման ակտիվիստների ազատագրմանը:

Հավելենք, որ ներկայում Ուզբեկստանում հասարակական համակարգերն ու բիզնեսը, որոնք կապված են Կարիմովայի անվան հետ, պետական կառույցների կողմից ենթարկվում են ռեպրեսիաների: Մասնավորապես դադարեցվել են հեռուստաալիքների և ռադիոկայանների հեռարձակումը, ուժ է կիրառվել «Ապագայի ձայներ» հասարակական կազմակերպության հանդեպ: Սա կապում են նրա հետ, որ վերջերս Կարիմովան մեկ անգամ չէ, որ սուր քննադատություն է հնչեցրել գործող կառավարության հասցեին:

Գյուլնարա Կարիմովան ավելի վաղ աշխատել է Ուզբեկստանի ԱԳՆ-ում, մասնավորապես զբաղեցրել է Իսպանիայում Ուզբեկստանի դեսպանի, արտգործնախարարի խորհրդականի, Մոսկվայում Ուզբեկստանի դեսպանի խորհրդականի, ՄԱԿ-ում իր երկրի մշտական ներկայացուցչի պաշտոնները: Նա նաև հանրահայտ է որպես մոդելավորող և երգչուհի:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS