TOP նոր
» » » Նիգերիայում իսլամիստները ողջ-ողջ այրել են 30 դպրոցական երեխաների

Նիգերիայում իսլամիստները ողջ-ողջ այրել են 30 դպրոցական երեխաների

25-02-2014, 15:54 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
25 Փետրվար 2014, 15:54 - NovostiNK
Նիգերիայում իսլամիստները ողջ-ողջ այրել են 30 դպրոցական երեխաներիՆիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորման արմատական իսլամիստները հարձակվել են գիշերօթիկ դպրոցի վրա, հաղորդում է Ռեյթեր գործակալությունը:

Գործակալության տվյալների համաձայն` զինյալները հրկիզել են դպրոցը: Շենքը, որում գտնվել են աշակերտները, ամբողջությամբ այրվել է: Զոհվել է 30 աշակերտ:

«Զոհված որոշ երեխաների մարմինները մոխրացած են»,- հայտարարել է ոստիկանության կոմիսարը:

«Բոկո Հարամ» խմբավորումը գործում է Նիգերիայի հյուսիսում: Դրա անդամները ցանկանում են ողջ երկրով շարիաթ մտցնել: Խմբավորման անվանումը թարգմանաբար նշանակում է «արևմտյան կրթությունն անթույլատրելի է»: Հենց այս կազմակերպությունն է կանգնած ահաբեկչությունների մեծ մասի հետևում, որոնք իրականացվում են Նիգերիայում: ԱՄՆ-ն այս խմբավորումը ներառել է ահաբեկչական խմբավորումների թվում:


Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS