TOP նոր
» » » Հյուսիսային Կորեան կարճ հեռավորության երկու հրթիռ է բաց թողել

Հյուսիսային Կորեան կարճ հեռավորության երկու հրթիռ է բաց թողել

3-03-2014, 21:22 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
3 Մարտ 2014, 21:22 - NovostiNK
Հյուսիսային Կորեան կարճ հեռավորության երկու հրթիռ է բաց թողելՀյուսիսային Կորեան կարճ հեռավորության երկու հրթիռ է բաց թողել Կորեական թերակղզու արևելյան ափից։ Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը։ Հարավկորեական կողմի փոխանցմամբ՝ խոսքը «Scud-C» հրթիռների մասին է, որոնք պատկանում են կորեական ազգային բանակի սպառազինությանը։ Նրանց հեռահարությունը կազմում է 500-600 կմ։ Այդ զենքը կարող է օգտագործվել Հարավային Կորեայում և Ճապոնիայի մի մասում թիրախի ոչնչացման համար։ Անցած շաբաթ Հյուսիսային Կորեան իրականացրել է նմանատիպ գործողություններ։ Ենթադրվում է, որ դա կապ ունի Հարավային Կորեայի հարավում անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների հետ հարավկորեական և ամերիկյան ռազմական ուժերի միջև, որոնք Պհենյանն անվանում է Հյուսիսայի Կորեա ներխուժելու փորձ։ Զորավարժությունների մեկնարկի օրը հյուսիսկորեական զինվորական նավը կարճ ժամանակով երեք անգամ խախտել է Հարավային Կորեայի ջրային սահմանը։ Հյուսիսային Կորեայում, ինչպես նշում է «Ռենհապ» գործակալությունը, աշխատանքներ են տարվում միջցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծելու նպատակով, որոնք կկարողանան թռչել մինչ ԱՄՆ ցամաքային հատվածը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS