TOP նոր
» » » 239 ուղևորով անհետացած մալազիական ինքնաթիռի որոնողական աշխատանքները տանում են 40 նավ ու 22 ինքնաթիռ, դեռևս բոլոր ջանքերն ապարդյուն են

239 ուղևորով անհետացած մալազիական ինքնաթիռի որոնողական աշխատանքները տանում են 40 նավ ու 22 ինքնաթիռ, դեռևս բոլոր ջանքերն ապարդյուն են

9-03-2014, 11:54 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
9 Մարտ 2014, 11:54 - NovostiNK
239 ուղևորով անհետացած մալազիական ինքնաթիռի որոնողական աշխատանքները տանում են 40 նավ ու 22 ինքնաթիռ, դեռևս բոլոր ջանքերն ապարդյուն են Նախօրեին Հարավ-չինական ծովում անհետացած Malaysia Airlines (MAS) ընկերությանը պատկանող Boeing 777-200 ինքնաթիռի որոնողական աշխատանքներին ներգրավված են մի քանի պետություններից 40 նավ և 22 ինքնաթիռ: Այս մասին այսօր հաղորդում է մալազիական «Բերնամա» տեղեկատվական գործակալությունը:

«Մենք հաղորդելու ոչինչ չունենք, որոնողափրկարարական խմբերը ոչինչ չեն նկատել Հարավ-չինական ծովում կամ ինքնաթիռի` ռադարներից անհետանալու վայրում»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Մալազիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարը:

Թագավորության վարչապետ Նաջիբ Ռազակը նախօրեին հայտարարել է, որ անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքների տարածքը կընդլայնվի, և Վիետնամի, ԿԺՀ-ի, Սինգապուրի, ԱՄՆ-ի և Ֆիլիպինների փրկարարական ծառայությունները որոնողական աշխատանքները կշարունակեն այնքան, որքան անհրաժեշտ է:

Հիշեցնենք, որ Մալազիայի Կուալա Լումպուր քաղաքից Պեկին չինական China Southern Airlines ընկերության հետ համատեղ չվերթ կատարող 227 ուղևորներով և 12 անձնակազմով ինքնաթիռը ռադարներից անհետացել է շաբաթ օրը Մալազիայի ժամանակով ժամը 02:40-ին: Վերջին կապի ընթացքում ինքնաթիռը գտնվել է թագավորության ափերից 220 կմ արևելք: Ինքնաթիռի անհետացման վայրում եղանակային պայմանները լավ են եղել, բացի այդ` փորձառու օդաչուների կողմից ղեկավարվող ինքնաթիռը անհետանալուց առաջ ամբողջական ստուգում է անցել:


Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS