TOP նոր
» » » Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում է աղբահավաքների գործադուլը

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում է աղբահավաքների գործադուլը

9-03-2014, 12:01 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում է աղբահավաքների գործադուլը
9 Մարտ 2014, 12:01 - NovostiNK
Աղբը, որը կուտակվել է Ռիո դե Ժանեյրոյի չորսօրյա կառնավալի հետևանքով, դեռևս մնում է չհավաքված. քաղաքային աղբահավաքները որոշել են շարունակել շաբաթ առաջ սկսված գործադուլը: Նրանք աշխատավարձի բարձրացում են պահանջում և աշխատանքային պայմանների բարելավում: Նախօրեին աղբահավաքները բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի մոտ:

Քաղաքի գլխավոր ծովափերը՝ Կոպակաբանան և Իպանեման, գրավիչ տեսք չունեն վատ բուրող կույտերի պատճառով։ Նույնպիսի իրավիճակ է տիրում նաև քաղաքի աղքատ թաղամասերում: Ոստիկանները պաշտպանում են այն աղբահավաքներին, ովքեր չեն միացել գործադուլին, իսկ երկրի իշխանությունը խնդրում է քաղաքացիներին աղբը դուրս չհանել:

Այս մասին եղեկացնում է «ԲԻ-ԲԻ-Սի»–ն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS