TOP նոր
» » » Կապ է հաստատվել անհետացած մալազիական Boeing ինքնաթիռի ուղևորներից մեկի հեռախոսի հետ

Կապ է հաստատվել անհետացած մալազիական Boeing ինքնաթիռի ուղևորներից մեկի հեռախոսի հետ

9-03-2014, 15:23 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
9 Մարտ 2014, 15:23 - NovostiNK
Կապ է հաստատվել անհետացած մալազիական Boeing ինքնաթիռի ուղևորներից մեկի հեռախոսի հետ Կապ է հաստատվել մարտի 7-ի երեկոյան անհետացած մալազիական Boeing ինքնաթիռի ուղևորներից մեկի հեռախոսի հետ: Կապը կարող էր հաստատվել Չինաստանի քաղաքացու ընտանիքի անդամների կողմից, ովքեր գտնվել են ինքնաթիռում: Մալազիայի իշխանությունները փորձում են որոշել ազդանշանի վայրը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



Ավելի վաղ Վիետնամի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ Boeing-ը ծովն է ընկել Վիետնամի ջրային տարածքում` Տխո-Չու կղզուց 250 կմ հեռավորության վրա: Նաև հայտնի է դարձել, որ, հնարավոր է, ինքնաթիռը 180 աստիճանով շրջադարձ է կատարել և կապն անսպասելի կորցնելուց կարճ ժամանակ առաջ սկսել է հետ շարժվել:

Հիշեցնենք, որ Մալազիայի Կուալա Լումպուր քաղաքից դեպի Պեկին չինական China Southern Airlines ընկերության հետ համատեղ չվերթ կատարող 227 ուղևորներով և 12 անձնակազմով ինքնաթիռը ռադարներից անհետացել է շաբաթ օրը Մալազիայի ժամանակով ժամը 02:40-ին: Վերջին կապի ընթացքում ինքնաթիռը գտնվել է թագավորության ափերից 220 կմ արևելք: Ինքնաթիռի անհետացման վայրում եղանակային պայմանները լավ են եղել, բացի այդ` փորձառու օդաչուների կողմից ղեկավարվող ինքնաթիռը անհետանալուց առաջ ամբողջական ստուգում է անցել: Նախօրեին Հարավ-չինական ծովում անհետացած Malaysia Airlines (MAS) ընկերությանը պատկանող Boeing 777-200 ինքնաթիռի որոնողական աշխատանքներին ներգրավված են մի քանի պետություններից 40 նավ և 22 ինքնաթիռ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS