TOP նոր
» » » Չինական արբանյակը ֆիքսել է անհետացած ինքնաթիռի կործանման հավանական վայրը

Չինական արբանյակը ֆիքսել է անհետացած ինքնաթիռի կործանման հավանական վայրը

13-03-2014, 11:06 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
13 Մարտ 2014, 11:06 - NovostiNK
Չինական արբանյակը ֆիքսել է անհետացած ինքնաթիռի կործանման հավանական վայրը Չինական արբանյակը ֆիքսել է Malaysia Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռի կործանման հավանական վայրը` Կուալա Լումպուրից հյուսիս-արևելք և Վիետնամից հարավ, հաղորդում է CNN-ը:

Լուսանկարներում 3 օբյեկտ է պատկերված, որոնք, հնարավոր է, հանդիսանում են անհետացած ինքնաթիռի բեկորները: Լուսանկարները հրապարակվել են Չինաստանի գիտությունների, տեխնոլոգիաների և արդյունաբերության ազգային պաշտպանության նախարարության կողմից:

Հաղորդվում է, որ լուսանկարներն արվել են ինքնաթիռի անհետացման հաջորդ օրը, սակայն հրապարակվել են միայն այսօր: Լուսանկարներում, ինչպես հաղոդում է ՌԻԱ «Նովոստին», ինքնաթիռի փլուզման հավանական վայր են կրկնակի անգամ ուղարկվում որոնողափրկարարական ծառայությունները:

«Վերջին 3 օրերի ընթացքում մենք արդեն ինքնաթիռներ ուղարկել ենք այդ վայրերը ստուգելու համար: Այսօր մենք կրկին այդտեղ ինքնաթիռ կուղարկենք»,- մեջբերում է գործակալությունը Վիետնամի տրանսպորտի նախարարի տեղակալ Ֆամ Քույ Տիյուին:

Մալազիայի իշխանությունները ևս ինքնաթիռի հնարավոր կործանման վայր են ուղարկել փրկարարներ:

Հիշեցնենք, որ Մալազիայի Կուալա Լումպուր քաղաքից դեպի Պեկին չինական China Southern Airlines ընկերության հետ համատեղ չվերթ կատարող 227 ուղևորներով և 12 անձնակազմի անդամներով ինքնաթիռը ռադարներից անհետացել է շաբաթ օրը Մալազիայի ժամանակով ժամը 02:40-ին: Վերջին կապի ընթացքում ինքնաթիռը գտնվել է թագավորության ափերից 220 կմ արևելք: Ինքնաթիռի անհետացման վայրում եղանակային պայմանները լավ են եղել, բացի այդ` փորձառու օդաչուների կողմից ղեկավարվող ինքնաթիռը անհետանալուց առաջ ամբողջական ստուգում է անցել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS