TOP նոր
» » » Հնդկաստանը դադարեցրել է անհետացած Boeing 777-ի որոնողական աշխատանքները

Հնդկաստանը դադարեցրել է անհետացած Boeing 777-ի որոնողական աշխատանքները

16-03-2014, 13:30 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
16 Մարտ 2014, 13:30 - NovostiNK
Հնդկաստանը դադարեցրել է անհետացած Boeing 777-ի որոնողական աշխատանքներըՀնդկաստանը կիրակի օրը դադարեցրել է ավելի քան մեկ շաբաթ առաջ անհետացած Malaysia Airlines ընկերության ինքնաթիռի որոնողական աշխատանքները, քանի որ Մալազիայի կառավարությունը վերանայում է որոնողական աշխատանքների շրջանը, գրում է ՌԻԱ «Նովոստին»:

«Սա ավելի շուտ ուղղակի դադար է: Մալազիայի իշխանությունները վերանայում են իրավիճակը: Նրանք կորոշեն, թե արժե արդյոք տեղափոխել որոնողական աշխատանքների տարածքը»,- մեջբերում է Ռեյտեր գործակալությունը Հնդկաստանի օդային ուժերի ներկայացուցչի խոսքերը: Մինչ այդ Հնդկաստանը ինքնաթիռի որոնողական աշխատանքներ էր տանում Անդամարյան և Նիկոբարյան կղզիների շրջանում, ինչպես նաև Բենգալյան ծոցից արևմուտք ընկած հատվածում:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդեցին, որ Մալազիայի հետաքննիչները եկել են այն եզրակացությանը, որ Boeing 777-ը, որն անհետացել է մարտի 8-ի գիշերը, առևանգվել է, սակայն սա դեռևս միակ վարկած չի դիտարկվում: Նաև հաղորդվում է, որ Մալազիայի զինվորականներն ու փրկարարական ծառայությունները դադարեցրել են օպերացիան Հյուսիս-չինական ծովում և բանակցություններ են վարում այլ երկրների հետ որոնողական աշխատանքների գոտու ընդլայնման շուրջ:


Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS