TOP նոր
» » » Օվկիանոսում բեկորներ են հայտնաբերել` հավանաբար անհետացած Boeing 777-200 -ի

Օվկիանոսում բեկորներ են հայտնաբերել` հավանաբար անհետացած Boeing 777-200 -ի

20-03-2014, 11:37 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
20 Մարտ 2014, 11:37 - NovostiNK
Օվկիանոսում բեկորներ են հայտնաբերել` հավանաբար անհետացած Boeing 777-200 -իԱվստրալիայի վարչապետ Թոնի Աբոթը հայտարարել է, որ երկրի անվտանգ ծովագնացության վարչությունը (AMSA) հայտնաբերել է երկու օբյեկտ, որոնք կարող են «կապ ունենալ» Malaysia Airlines ընկերության անհետացած Boeing 777-200-ի հետ, հաղորդում է Reuters-ը:

«Որոնողական աշխատանքների ժամանակ հավաստի տեղեկություն է ստացվել, Հնդկական օվկիանոսի հարավում Ավստրալիայի անվտանգ ծովագնացության վարչությունը արբանյակներից տվյալներ է ստացել, որոնք վկայում են երկու օբյեկտի մասին, հնարավոր է՝ (ինքնաթիռի) որոնողական աշխատանքների հետ կապ ունեցող»,- ցիտում է գործակալությունը Աբոթի ելույթը խորհրդարանում:

Ինչպես նշում է Associated press-ը, նշված վայր են ուղարկվել Ավստրալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, իսկ ավելի ուշ նրանց կմիանան նաև 3 ինքնաթիռներ:

Հիշեցնենք, որ Մալազիայի Կուալա Լումպուր քաղաքից դեպի Պեկին չինական China Southern Airlines ընկերության հետ համատեղ չվերթ կատարող 227 ուղևորներով և 12 անձնակազմի անդամներով ինքնաթիռը ռադարներից անհետացել է մարտի 8-ի գիշերը Մալազիայի ժամանակով ժամը 02:40-ին: Վերջին կապի ընթացքում ինքնաթիռը գտնվել է թագավորության ափերից 220 կմ արևելք: Ինքնաթիռի անհետացման վայրում եղանակային պայմանները լավ են եղել, բացի այդ` փորձառու օդաչուների կողմից ղեկավարվող ինքնաթիռը անհետանալուց առաջ ամբողջական ստուգում է անցել:


Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS