TOP նոր
» » » Վերջին ամսվա ընթացքում ՆԱՏՕ-ի երկրորդ խոշոր զորավարժություններ են մեկնարկել Բալկաններում

Վերջին ամսվա ընթացքում ՆԱՏՕ-ի երկրորդ խոշոր զորավարժություններ են մեկնարկել Բալկաններում

23-03-2014, 11:14 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
23 Մարտ 2014, 11:14 - NovostiNK
Վերջին ամսվա ընթացքում ՆԱՏՕ-ի երկրորդ խոշոր զորավարժություններ են մեկնարկել ԲալկաններումԲուլղարիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի և դաշինքի գործընկեր երկրների լայնածավալ զորավարժությունները: «Saber Guardian-2014» զորավարժություններին մասնակցում են դաշինքի 12 անդամ երկրներից, ինչպես նաև Հայաստանից, Մոլդովայից, Վրաստանից, Ուկրաինայից և Ադրբեջանից 700 զինվորականներ: Վերջին ամսվա ընթացքում սա արդեն Բալկաններում երկրորդ մանևրն է:

Զորավարժությունների նպատակն է տարածաշրջանային ռազմավարական գործընկերության ամրապնդումը և ՆԱՏՕ-ի շրջանակներում համատեղ զինվորական ստորաբաժանումների մշակումը: Զորավարժություններն անցկացվում են Բուլղարիայի արևելյան շրջաններից մեկում տեղակայված հրաձգարանում, հաղորդում են տեղի լրատվամիջոցները, փոխանցում է NR2.ru-ն:

Ինչպես հայտարարել է ԱՄՆ բանակի ներկայացուցիչ Ջեսսի Գրենջերը, զորավարժությունները կապված չեն Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, դրանք ծրագրված են եղել նախօրոք:

Հավելենք, որ ավելի ուշ Ուկրաինայում պետք է մեկնարկեն «Rapid Trident» զորավարժությունները, որոնց կմասնակցեն զինվորականների միավորումներ Հայաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Մոլդովայից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Կանադայից, Լեհաստանից ու Ռումինիայից:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS