TOP նոր
» » » «Արևմուտքն ունակ չէ և վախենում է լուրջ պատժամիջոցներ կիրառել ՌԴ հանդեպ». Լուկաշենկո

«Արևմուտքն ունակ չէ և վախենում է լուրջ պատժամիջոցներ կիրառել ՌԴ հանդեպ». Լուկաշենկո

23-03-2014, 21:49 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
23 Մարտ 2014, 21:49 - NovostiNK
«Արևմուտքն ունակ չէ և վախենում է լուրջ պատժամիջոցներ կիրառել ՌԴ հանդեպ». ԼուկաշենկոԲելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Արևմուտքն ունակ չէ և վախենում է լուրջ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ Ուկրաինայում վարած քաղաքականության համար:

«Արևմուտքը դա մի խեղաթյուրում է, դրանք ոչնչի ունակ մարդիկ չեն»,- հայտարարել է Լուկաշենկոն այսօր Մինսկում:

«Ես արդեն վախենում էի, որ բանը պատերազմի չհասնի: 20 մարդու (ռուս չինովնիկների) թույլ չեն տալիս մուտք գործել Եվրոպա, որոնց մի մասը բացարձակ Եվրոպա չի գնացել, իսկ մյուս մասն էլ աշխատանքային պարտավորությունների համաձայն չպետք է այնտեղ գնան»,- ասել է Բելոռուսի նախագահը: «Համեմատեք Բելոռուսի և Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները: Սարսափեցնո՞ղ է: Սարսափելի է: Ռուսաստանը Բելոռուս չէ: Դրա համար էլ սկսում են տատանվել, աղավաղել, պտտեցնել, որպեսզի պահպանեն դեմքը: Ոչնչի նրանք ունակ չեն»,- ընդգծել է Բելոռուսի նախագահը: «Մենք կլինենք մեր եղբայրական Ուկրաինայի, Ռուսաստանի և մնացածների հետ: Մենք մեր հարևանների համար խնդիրներ չենք ստեղծի, սակայն մենք մեր ձեռքը զարկերակին կպահենք և կարձագանքենք մեր սահմաններին կատարվող իրադարձություններին»,- ասել է Լուկաշենկոն:


Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS