TOP նոր
» » » Հետաքննությունը դիտարկում է անհետացած Boeing-ի դիտավորյալ կործանման վարկածը

Հետաքննությունը դիտարկում է անհետացած Boeing-ի դիտավորյալ կործանման վարկածը

25-03-2014, 12:58 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
25 Մարտ 2014, 12:58 - NovostiNK
Հետաքննությունը դիտարկում է անհետացած Boeing-ի դիտավորյալ կործանման վարկածըMalaysia Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռի անհետացման հավանական վարկածների շարքում հետաքննիչները դիտարկում են օդանավի միտումնավոր կործանման վարկածը, գրում է Daily Telegraph-ը` հղում կատարելով աղբյուրներին, որոնք մասնակցում են գործի հետաքննությանը:

Հրատարակչության զրուցակիցը ենթադրում է, որ ո՛չ հրդեհը, ո՛չ էլ օդանավի համակարգի անսարքությունը չէին կարող լինել դրա կործանման պատճառը: Աղբյուրներից մեկի խոսքերով` հասանելի տեղեկությունների վերլուծությունը ցույց է տալիս ինքնաթիռի «ռացիոնալ» շարժումը: «Դա եղել է օդանավում գտնվողներից մեկի կանխամտածված գործողությունները, ով պետք է որ հստակ պատկերացում ունենար, թե ինչ է կատարվում»,- հրատարակչությունը մեջբերում է աղբյուրին: Ընդ որում, հետաքննության հետ կապ ունեցող չինովնիկը խոստովանել է, որ դեռևս հետաքննությունը որևէ վարկած չունի, թե ինչը կարող էր լինել նման գործողություններ կատարելու դրդապատճառ:

Հրատարակչությունը նաև նշում է, որ օդանավի դիտավորյալ կործանման վարկածը չի հաստատվում մալազիական իշխանությունների կողմից:

Հիշեցնենք, որ Մալազիայի Կուալա Լումպուր քաղաքից դեպի Պեկին չինական China Southern Airlines ընկերության հետ համատեղ չվերթ կատարող 227 ուղևորներով և անձնակազմի 12 անդամներով ինքնաթիռը ռադարներից անհետացել է մարտի 8-ի գիշերը Մալազիայի ժամանակով ժամը 02:40-ին: Վերջին կապի ընթացքում ինքնաթիռը գտնվել է թագավորության ափերից 220 կմ արևելք: Ինքնաթիռի անհետացման վայրում եղանակային պայմանները լավ են եղել, բացի այդ` փորձառու օդաչուների կողմից ղեկավարվող ինքնաթիռը անհետանալուց առաջ ամբողջական ստուգում է անցել:


Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS