TOP նոր
» » » Malaysia Airlines ընկերությանը պատկանող անհետացած Boeing-ի որոնողական աշխատանքները շարունակվում են

Malaysia Airlines ընկերությանը պատկանող անհետացած Boeing-ի որոնողական աշխատանքները շարունակվում են

30-03-2014, 11:14 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
30 Մարտ 2014, 11:14 - NovostiNK
Malaysia Airlines ընկերությանը պատկանող անհետացած Boeing-ի որոնողական աշխատանքները շարունակվում ենԱվստրալիան շարունակում է մալազիական ընկերության անհետացած Boeing-777-200-ի որոնողական աշխատանքները:

Ինչպես տեղեկացրել են Ավստրալիայի ծովագնացության անվտանգության ծառայությունից, այսօր որոնողական աշխատանքներին կմասնակցի Ավստրալիային, Չինաստանին, Հարավային Կորեային, Ճապոնիային, ԱՄՆ-ին և Մալազիային պատկանող 10 ինքնաթիռ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Որոնողական աշխատանքների գոտում այժմ նաև 8 նավ է գտնվում, այդ թվում նաև Չինաստանի խոշորագույն «Հայսյուն-01» որոնողական նավը, որը հագեցած է ուղղաթիռով ու ստորջրյա որոնումներ կատարելու համար նախատեսված ռոբոտով: Շաբաթ օրը նավաստիներին հաջողվել է մի քանի օբյեկտներ գտնել, որոնք ավելի վաղ նկատվել էին օդից, սակայն պարզվել է, որ դրանք ոչ մի կապ չեն ունեցել անհետացած օդանավի հետ:

Հիշեցնենք, որ Մալազիայի Կուալա Լումպուր քաղաքից դեպի Պեկին չինական China Southern Airlines ընկերության հետ համատեղ չվերթ կատարող 227 ուղևորներով և անձնակազմի 12 անդամներով ինքնաթիռը ռադարներից անհետացել է մարտի 8-ի գիշերը Մալազիայի ժամանակով ժամը 02:40-ին: Վերջին կապի ընթացքում ինքնաթիռը գտնվել է թագավորության ափերից 220 կմ արևելք: Ինքնաթիռի անհետացման վայրում եղանակային պայմանները լավ են եղել, բացի այդ` փորձառու օդաչուների կողմից ղեկավարվող ինքնաթիռը անհետանալուց առաջ ամբողջական ստուգում է անցել:


Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS