TOP նոր
» » » Ուժգին երկրաշարժ Չիլիում. կան զոհեր և ավերածություններ

Ուժգին երկրաշարժ Չիլիում. կան զոհեր և ավերածություններ

2-04-2014, 10:09 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
Ուժգին երկրաշարժ Չիլիում. կան զոհեր և ավերածություններ
2 Ապրիլ 2014, 10:09 - NovostiNK
Ապրիլի 2-ին, տեղական ժամանակով 03.46-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում` Չիլիի Իկիկե քաղաքից 93 կմ հյուսիս-արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հարավային լայնության 19.720 և արևմտյան երկայնության 70.860:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ:
Ըստ BBC լրատվական գործակալության` կա ցունամիի վտանգ Չիլիի և Պերուի ափամերձ գոտիներում, որի հետևանքով ափամերձ տարածքներից կազմակերպել են բնակչության տարահանում: Երկու մարդ զոհվել է, կան մասնակի ավերվածություններ, ճանապարհային խցանումներ, ակտիվացել են սողանքները:
Երկրաշարժին հետևել են 4.5-6.2 մագնիտուդով ավելի քան 20 հետցնցում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS