TOP նոր
» » » Եգիպտոսի փողոցներ են դուրս եկել նախկին նախագահ Մուրսիի հազարավոր կողմնակիցներ

Եգիպտոսի փողոցներ են դուրս եկել նախկին նախագահ Մուրսիի հազարավոր կողմնակիցներ

19-10-2013, 12:44 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
19 Հոկտեմբեր 2013, 12:44 - NovostiNK
Եգիպտոսի փողոցներ են դուրս եկել նախկին նախագահ Մուրսիի հազարավոր կողմնակիցներՈւրբաթօրյա աղոթքից հետո Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի հազարավոր կողմնակիցներ են փողոց դուրս եկել: Բողոքի երթի մասնակիցները կրում էին պաստառներ, կարգախոսներ բղավելով ի պաշտպանություն Եգիպտոսի նախկին ղեկավրի ու պետական հեղաշրջման դեմ:
Մասնավորապես, նախկին նախագահի կողմնակիցները դեմ են հանդես գալիս Աբդել Ֆաթհ աս Սիսիին, որը մասնակցել է Մուրսiի տապալմանը:
Ֆայումում վիրավորվել է Եգիպտոսի նախկին ղեկավարի կողմնակիցներից մեկը: Չորս մարդ է տուժել Մուրսիի և Զաղազիգ քաղաքի բնակիչների միջև բախումներում: Հազարավոր իսլամիստներ բողոքում են Ալեքսանդրիայում: Իսկ Հելուան քաղաքում երթի ժամանակ բախում է տեղի ունեցել միկրոավտոբուսների վարորդների ու Մուրսիի կողմնակիցների միջև, հայտնում է Egypt Independent-ը: Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է «Ռոյթերս» գործակալությունը, բողոքները կրում են խաղաղ բնույթ: Վերջին անգամ զանգվածային հուզումները, կապված իշխանությունից նախագահ Մուրսիի հեռացման հետ, տեղի են ունեցել երկու շաբաթ առաջ: Մահմեդական պետության բնակիչների հակասությունները վերածվեցին բախումների ու անկարգությունների: Նախկինում ցույցերը խաղաղ չէին, օրինակ հոկտեմբերի 6-ին զանգվածային անկարգությունների հետևանքով 40 մարդ զոհվեց, գրում է newsru.com-ը:
Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսին, պաշտոնանկ արվեց զինվորականների կողմից հուլիսին 3-ին զանգվածային բողոքի ակցիաներից հետո: Դրանից հետո «Մահմեդական եղբայրների» ղեկավարնության անդամներից շատերը ձերբակալվեցին երկրում բռնություն բորբոքելու մեղադրանքով: Նմանատիպ մեղադրանքով Մուրսիի դեմ գործը նախօրեին փոխանցվել է դատարան: Նոյեմբերի 4-ին կսկսվի նախկին նախագահի գործով դատավարությունը:
«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Panasmenian

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS