TOP նոր
» » » Աֆղանստանում հարձակման հետևանքով գերմանացի ֆոտոլրագրող է մահացել

Աֆղանստանում հարձակման հետևանքով գերմանացի ֆոտոլրագրող է մահացել

5-04-2014, 12:53 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
5 Ապրիլ 2014, 12:53 - NovostiNK
Աֆղանստանում հարձակման հետևանքով գերմանացի ֆոտոլրագրող է մահացել
Աֆղանստանի Հոսթ նահանգում լրագրողների նկատմամբ տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացել է գերմանացի լրագրող Անյա Նիդրինգհաուսը, ով Իրաքում հակամարտության լուսաբանման համար Պուլիտցերյան մրցանակի էր արժանացել, տեղեկացնում է «Euronews»-ը:

Աֆղանական ոստիկանի հագուստով անհայտ անձը կրակահերթ է բացել լրագրողների ու ֆոտոլրագրողների խմբի ուղղությամբ, ովքեր այդ պահին գտնվել են մեքենայի մեջ: Նրանք եկել էին այդ երկիր լուսաբանելու, թե ինչպես են պատրաստվում նախագահական ընտրություններին: Կանադացի մի լրագրող կրակահերթի հետևանքով հրազենային երկու վնասվածքներ է ստացել:

Պաշտոնական Բեռլինը Քաբուլից պահանջել է մանրամասն քննություն կատարել ողբերգության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Աֆղան ուժայինները չեն բացառել, որ հարձակում գործածը եղել է ոստիկան, որը լրագրողների խմբին ընդունել է որպես գրոհայիններ ու կրակ բացել նրանց ուղղությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS