TOP նոր
» » » Թուրքմենստանում անցկացվում են հայ մշակույթի օրեր

Թուրքմենստանում անցկացվում են հայ մշակույթի օրեր

7-04-2014, 18:14 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
7 Ապրիլ 2014, 18:14 - NovostiNK
Թուրքմենստանում անցկացվում են հայ մշակույթի օրեր
Ապրիլի 7-12-ը Թուրքմենստանում անցկացվում է հայ մշակույթի օրեր: Մշակութային պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունը:

Ապրիլի 9-ին Թուրքմենբաշիում և ապրիլի 11-ին Աշխաբադում տեղի կունենան հայ մշակույթի օրերի շրջանակում Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան/, «Հոգու և պարի» թատրոնի /գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյան/, հայ երգարվեստի ներկայացուցիչների համերգները: Ապրիլի 8-11-ը Վաթան սրահում և կինոթատրոնում կկայանա հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, ինչպես նաև հայ ժամանակակից նկարիչների ցուցահանդես Թուրքմենստանի կերպարվեստի թանգարանում:

Մշակույթի օրերն անցկացվում են «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Թուրքմեսնտանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» ստորագրված համաձայնագրի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS