
Ամերիկացի դիվանագետները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին հորդորել են դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հունվարի 6-ին Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած անկարգությունների համար։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին հղում անելով դիվանագետների կողմից պատրաստված փաստաթղթին։
Ինչպես նշվում է նամակում պետդեպարտամենտը պետք է ուղղակիորեն դատապարտի Թրամփին ամերիկյան կառավարության դեմ դաժան հարձակման համար։
«Կարևոր է, որ ամբողջ աշխարհին հայտնենք մեզ մոտ անգամ նախագահն օրենքից բարձր չէ»,-նշված է նամակում, որը ստորագրել է ավելի քան 100 ամերիկացի դիվանագետ։