TOP նոր
» » » Բայդենի երդմնակալության արարողության փորձն ընդհատվել է Կապիտոլիումի մոտակայքում հրդեհի պատճառով

Բայդենի երդմնակալության արարողության փորձն ընդհատվել է Կապիտոլիումի մոտակայքում հրդեհի պատճառով

19-01-2021, 11:35 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
19 Հունվար 2021, 11:35 - NovostiNK
Բայդենի երդմնակալության արարողության փորձն ընդհատվել է Կապիտոլիումի մոտակայքում հրդեհի պատճառով


Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի հարևանությամբ, տեղի ունեցած հրդեհի պատճառով Կոնգրեսի շենքը տարհանվել է: Ներսում Ջո Բայդենի երդմնակալության արարողության փորձն է տեղի ունեցել, երբ հնչել է տագնապի ազդանշանը:

NBC News-ի փոխանցմամբ, Կոնգրեսի շենքը ժամանակավորապես փակվել է, միջոցառման բոլոր մասնակիցները տարհանվել են: Պարզվել է՝ պատճառը Կապիտոլիումի հարակից թաղամասում՝ Վաշինգտոնի անօթևանների ճամբարում, փոքր հրդեհն է եղել:

Բայդենն ինքը չի մասնակցել փորձին, քանի որ փորձել են արտաքին արարողակարգը՝ շենքի աստիճաններին ընդունելությունը, դիմավորումը, տեղակայումը:

Մասնակիցների թիվը զգալի կրճատվել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով:

Ջո Բայդենի ու նորընտիր փոխնախագահ Քեմալա Հարրիսի երդմնակալությունը տեղի է ունենալու վաղը՝ հունվարի 20-ին: Հանդիսավոր արարողությանն ընդառաջ բարձրացվել է ուժային կառույցների պատրաստվածությունը Վաշինգտոնում և բոլոր նահանգներում, երկրում իրավիճակը լարված է, Կապիտոլիումի շենքը առնված է խիստ հսկողության տակ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS