TOP նոր
» » » ԱՄՆ դեսպանությունը՝ Ադրբեջանին. Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին

ԱՄՆ դեսպանությունը՝ Ադրբեջանին. Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին

5-04-2022, 10:16 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
5 Ապրիլ 2022, 10:16 - NovostiNK
ԱՄՆ դեսպանությունը՝ Ադրբեջանին. Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լի Թրեյսին օրեր առաջ հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին։

ԱՄՆ դեսպանությունից մանրամասնում են, ներկա էին և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։

Քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն էին, այդ թվում՝ հրադադարի մասին 2020թ․ նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, և Ժնևյան կոնվենցիան։

«Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն»,-ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS