TOP նոր
» » » Բայդենը խոստովանել է, որ հակառուսական պատժամիջոցները հարվածել են ԱՄՆ-ին

Բայդենը խոստովանել է, որ հակառուսական պատժամիջոցները հարվածել են ԱՄՆ-ին

23-06-2022, 09:04 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
23 Հունիս 2022, 09:04 - NovostiNK
Բայդենը խոստովանել է, որ հակառուսական պատժամիջոցները հարվածել են ԱՄՆ-ին

ԱՄՆ-ը և Եվրոպան գիտեին, որ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանում չէր կարող անհետևանք անցնել էներգետիկ շուկայի համար, ասել է նախագահ Ջո Բայդենը բենզինի գների աննախադեպ թանկացման վերաբերյալ ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Ռուսաստանն աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանողներից մեկն է, մենք դադարեցրել ենք նավթի մատակարարումները ԱՄՆ, և մեր գործընկերներըԵվրոպայում նույնն են արել՝ իմանալով, որ մեզ սպասվում է բենզինի գների բարձրացում»,- ընդգծել է Բայդենը։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Վաշինգտոնը կարող է «փակել աչքերը» Ռուսաստանի գործողությունների վրա և դրանով իսկ խուսափել վառելիքի գների ռեկորդային աճից։

«Կարծում եմ, որ դա սխալ կլիներ, ես այդպես էի կարծում այն ժամանակ և այդպես եմ կարծում հիմա»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Արդյունքում Բայդենը խոստովանել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկզբից ի վեր ԱՄՆ-ում բենզինի գներն աճել են միջինը երկու դոլարով, իսկ այլ երկրներում՝ ավելի։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS