TOP նոր
» » » Պենտագոնը Ռուսաստանին առաջարկել է համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում

Պենտագոնը Ռուսաստանին առաջարկել է համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում

5-01-2014, 00:59 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
5 Հունվար 2014, 00:59 - NovostiNK
Պենտագոնը Ռուսաստանին առաջարկել է համագործակցել ահաբեկչության դեմ պայքարումՊենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարի, մասնավորապես ահաբեկչական գործողությունների կանխման հարցերում: Այս մասին է հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի ՊՆ մամլո ծառայությանը:

«Ամերիկացի նախարարը ցավակցել է Վոլգոգրադի ահաբեկչության կապակցությամբ, որն անմեղ մարդկանց կյանքեր է խլել: Նա պատրաստակամություն է հայտնել նաև ակտիվացնել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ահաբեկչական սպառնալիքները կանխելուն ուղղված համագործակցությունը, հատկապես Սոչիի օլիմպիական խաղերի նախաշեմին»,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Նախարարները պայմանավորվել են մեկ այլ տեսակոնֆերանս անցկացնել այս տարվա փետրվար-մարտ ամիսներին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS