TOP նոր
» » » G7 երկրների ղեկավարները պայմանավորվել են ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում

G7 երկրների ղեկավարները պայմանավորվել են ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում

26-04-2014, 14:33 Դիտումներ: ԱՄՆ, Եվրոպա, Այլ տարածաշրջաններ
26 Ապրիլ 2014, 14:33 - NovostiNK
G7 երկրների ղեկավարները պայմանավորվել են ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում
Մոտ օրերս Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանվելու են նոր պատժամիջոցներ: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 26-ին G7 երկրների ղեկավարների միջև կայացած խորհրդակցությունների արդյունքում:

«Ռոյթերս» գործակալության տեղեկացմամբ, դեռևս հայտնի չէ, թե խոսքն ինչ պատժամիջոցների մասին, է, սակայն գործակալության անանուն աղբյուրն հայտնել է, թե արդեն երկուշաբթի օրը Միացյալ Նահանգները կհրապարակի պատժամիջոցների նոր ցանկ, որում ընդգրկվելու են մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորներից:

Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան անանուն աղբյուրի փոխանցմամբ, G7 երկրներից յուրաքանչյուրը ինքն է որոշելու թե հատկապես ինչ հասցեական պատժամիջոցներ են կիրառվելու Ռուսաստանի դեմ, և հավելել, թե պարտադիր չէ, որ այդ պատժամիջոցները լինեն իդենտիկ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS